Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են անում Գագիկ Ծառուկյանի տանը

ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են անում Գագիկ Ծառուկյանի տանը
14.06.2020 | 14:56

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեցին խմբակցության պատգամավորները:

Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Որքան մեզ հասած տեղեկություններով, ասեմ, զավեշտը պատկերացրեք, 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ունեցել ենք Մարտունիում, Վազգեն եմ հիշում անունը, պատգամավորության թեկնածու առաջադրված մեծամասնականով, իբր այդ թեկնածուի հետ ֆինանսական ինչ-որ խնդիրներ ունենալու համար, չգիտեմ գումար է տվել, ինչ է արել, խուզարկություն իրականացնողները չկարողացան ասել` ինչի մասին է խոսքը: Այս ամենը դեժավյուի տպավորություն է թողնում, մեր բազմաթիվ կուսակիցների, համախոհների բնակարաններում այս պահին գտնվում են ԱԱԾ աշխատակիցներ: Այս իշխանությունն ուղղակիորեն չի հանդուրժում այլակարծություն»:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենցից ոչ ոք ձերբակալվելուց չի վախենում: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ պնդեց, որ սա քաղաքական հետապնդում է:

Դիտվել է՝ 7200

Մեկնաբանություններ